Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորակից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 21, 2012 11:13
Դեկտեմբերի 20-ին, ժամը 08.32-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում քաղաքացին սայթաքել է և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել 1928 թ. ծնված Ռ. Թադևոսյանին և տեղափոխել Բերդ քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Դիտվել է 1376 անգամ:





Facebook
Tweet This