“Ինտերնետ լռության” րոպե ԱՄՆ-ում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 11:07

ԱՄՆ-ում մեկ շաբաթ առաջ Կոնեկտիկուտում սպանված 20 երեխաների և  6 մեծահասակների  հիշատակին “ինտերնետ-լռության “ րոպե կանկացվի:

Առավոտյան, որպես սգո նշան, ժամը 09:30-ին ավելի քան 100 հազար վեբ-կայքեր ու անձնական էջեր “կլռեն” 5 րոպեով: Ընդ որում, նրանց գլխավոր էջերում, բլոգներում կհայտնվի “Լռության ազգային րոպե” գրությունը:

Ակցիայի գաղափարի հեղինակը խոշոր գործարար Ռոն Կոնուեյն է: #momentforSandyHook հեչթեքի օգնությամբ ակցիային մասնակցելու մտադրության մասին են հայտնել Huffington Post-ը, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, երգչուհի Բրիթնի Սփիրսը, դերասաններ Թոմ Քրուզը, Ջեսիկա Բիլն ու Էվա Լոնգորիան:

“Խնդրում ենք, ազգային լռություն պաշտպանենք  Սենդի Հուկի զոհվածների հիշատակին:  Առավոտյան 09:30-ին մի քանի րոպե լուռ մտորեք սարսափելի ողբերգության մասին ու 5 րոպե  զսպեք ինտերնետ ակտիվությունը: Առաջիկա շաբաթներին ու ամիսներին մենք բոլորս պետք է  առողջ մտքով ինչ- որ լուծումներ գտնենք, որոնք կկանխեն զենքի կիրառմամբ ողբերգությունները, որոնք սկսել են երկրում հաճախանալ: 2013-ը պետք է կարևորագույն գործողությունների տարի դառնա”,-ասվում է causes.com.-ում:

Դիտվել է 1648 անգամ:
Print Friendly

Leave a Reply