Հայկական պատվիրակության այցը Աջարիայի Գերագույն Խորհուրդ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 21, 2012 11:00

Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոսՄիրզախանյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Բաթումի արվարձան Չակվի ավանում հանգրվանածԱջարիայի Ինքնավար հանրապետության Գերագույն խորհուրդ, ուր հանդիպում ունեցավ Աջարիայի ԳԽ նորընտիրնախագահ Ավթանդիլ Բերիձեի հետ: Պատվիրակությանն ուղեկցում էր Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս ԱրամԳրիգորյանը:

Ողջույնի խոսքերին հետեւեց հայ-աջարական կապերին, Աջարիայի հայ համայնքի կյանքին, ԳԽ գործունեությաննառնչվող մտքերի փոխանակում: Վազգեն Սրբազանը կարեւորեց հայ համայնքի դերը ինքնավար հանրապետությանկյանքում, պատմեց Բաթումի հայկական եկեղեցու վերականգնման եւ նրա առջեւ ներկայումս ծառացած խնդիրներիմասին:

ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ Ավթանդիլ Բերիձեն քննարկեց Աջարիայում զբոսաշրջության նոր տեսակներիզարգացման հետ կապված հարցերը, որոնք էլ ավելի մեծ խթան կտան Հայաստանից Աջարիա զբոսաշրջիկների ավելիմեծ քանակի ժամանմանը: Կողմերը մտքեր փոխանակեցին գյուղատնտեսության, մշակույթի, եւ տնտեսության ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացման շուրջ:

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply