Վոլոդյա Գասպարյանը նշանակվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 21, 2012 10:37

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վոլոդյա Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։


Վոլոդյա Գասպարյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
23 դեկտեմբերի, 1983թ., Շիրակի մարզ, գ. Սառնաղբյուր

Կրթություն
1990-2001 թթ. – Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց
2001-2006 թթ. – Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, պատմության և աշխարհագրության ֆակուլտետ, պատմության և իրավագիտության բաժին
2006-2010 թթ. – Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, ընդհանուր մանկավարժության ամբիոն, մանկավարժական գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեություն
2005-2008 թթ. – ՀՊՄՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ
2008 թ. – առ այսօր ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ
2007 թ. հունիսից մինչև հոկտեմբեր – ՀՀ ԿԱ ՀՊԾ անձնակազմի կառավարման բաժնի մասնագետ:
2007- 2011 թթ. – ՀՀԿ Տ/Կ աշխատանքները համակարգող-կազմակերպիչ:
2011 թ. առ այսօր – Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Կրթության և կիրառական մանկավարժության ամբիոն, դասախոս
2011 թ. առ այսօր – Հայաստանի ազգային ուսանողական ասոցացիայի փոխնախագահ
2012 թ. առ այսօր – ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհուրդ

Այլ տվյալներ
Զինապարտ է, շարքային: 4 գիտական հոդվածների հեղինակ է:
2005 թ.- պատվոգիր Հայաստան համահայկական հիմնադրամի ¦Արցախի վերածնունդ ծրագրի շրջանակներում Մարտակերտում իրականացվող շինարարական աշխատանքների մասնակցության համար
2007 թ. – Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ոսկե հուշամեդալ
2012 թ. – Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ոսկե հուշամեդալ համալսարանի 90-ամյակի առթիվ

Կուսակցական պատկանելություն

2004 թ. -ից – Հայաստանի Հանրապետական կուսակցություն անդամ
2012 թ. -ից – ՀՀԿ խորհրդի անդամ

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply