Մարադոնան գլխավորելու է Իրաքի հավաքականը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 10:22

Դիեգո Մարադոնան դառնալու է Իրաքի հավաքականի գլխավոր մարզիչը, հայտնել է արգենտինական սպորտային Canchallena.com կայքը` Մարադոնայի գործակալի հայտարարությունը մեջբերելով:

Գործակալն ասել է, որ Մարադոնան Իրաքի ֆուտբոլային ֆեդերացիայից  հավաքականը մարզելու պաշտոնական առաջարկ է ստացել, ինչին դրական պատասխան է տվել: Դեկտեմբերի 21-ին ֆեդերացիայի գործադիր կոմիտեն պետք է հաստատի պայմանագրի ֆինանսական մանրամասները, որից հետո նոր պաշտոնապես դրա մասին կհայտարարվի:

Իրաքի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային  աղյուսակում այժմ զբաղեցնում է 92-րդ  հորիզոնականը:

Դիտվել է 1448 անգամ:
Print Friendly

Leave a Reply