Տարօրինակ աղավնու պատճառով գերմանուհին դիմել է ոստիկանություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 10:11

Դարմշտադտ քաղաքի բնակչուհին ոստիկանություն է դիմել տարօրինակ աղավնու վարքագծի պատճառով, որն արդեն մի քանի շաբաթ հետևում է իրեն:

Կինը պատմել է, որ մի քանի շաբաթ  այդ աղավնին իր հետ հանդիպելու հնարավորություն է փնտրում. զբասնում է բակում ու մի քանի անգամ փորձել է տուն մտնել: Կինն ասում է, որ 3 շաբաթ  “տարօրինակ աղավնին” իր հետ ընկերանալու փորձեր է անում, որ թռչնի վարքագիծը նրա մտադրությունների լրջության մասին է խոսում, որ մոխրագույն աղավնին “ընտանեկան հարաբերություններ” է ցանկանում հաստատել:

Ամեն անգամ, երբ թռչնին չի հաջողվում տուն մտնել, նա համբերատար սպասում է նոր հնարավորության, իսկ տուն մտնելով այնպիսի հետքեր է թողնում, որ ոչ մի իրեն հարգող տնտեսուհի չի հանդուրժի իր տանը:

Վերջերս, թևավոր երկրպագուի  վարքագծից հոգնած, կինը դիմեց ոստիկանություն` բողոքով: Վերջիններս նրան օգնել չկարողացան, սակայն խորհուրդ տվեցին դիմել աղավնիների սիրահարի կամ էլ անասնաբույժ-հոգեբանի:

Տեղեկություններ կան, որ կինը  այդ խորհրդից չի օգտվել ու աղավնուն ինքնուրույն է  դուրս քշել: Հաջողվել է, թե, ոչ` դեռ հայտնի չէ:

Դիտվել է 1944 անգամ:
Print Friendly

Leave a Reply