Աշխարհի վերջն ԱՄՆ-ում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 9:54

ԱՄՆ-ում աշխարհի վերջի սպառնալիքը ստիպել է  որոշ նահանգներում փակել դպրոցները:  Ոմանք ընտանիքներով ու  ջրի և մեկամսյա սննդի պաշարներով ստորգետնյա բունկեր են տեղափոխվում:

Դպրոցական ծննդյան արձակուրդները, որոնք սովորաբար սկսվում են դեկտեմբերի 24-ին, այս տարի ժամանակից շուտ են սկսվել Միչիգանի նահանգում: Դպրոց չեն գնացել  նահանգի երեխաները, քանի որ, ինչպես նշում են տեղական իշխանությունները, աշխարհի վերջի մասին շշուկները շեղում են աշակերտներին  ուսուցման գործընթացից:

Բացի այդ,  դեռևս թարմ է  Կոնեկտիկուտի ողբերգությունը: Շատ ժամանակ կպահանջվի, որ ծնողները դադարեն վախենալ իրենց երեխաներին դպրոց տանելուց :

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply