Ավստրալիայում մայրը իր երեք տարեկան տղայի պահարանում հայտնաբերել է յոթ թունավոր օձ, որոնց տղան այդտեղ էր պահել, երբ նրանք դեռ ձվի մեջ էին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 8:48

Երեք տարեկան տղան փրկվել էր իր մայրիկի կողմից պահարում յոթ թունավոր օձերին հայտնաբերելուց հետո:
Քիլ Քամմինգը օձի ձվերը գտել էր Ավստրալիայի Թաունսվիլ քաղաքի իրենց այգում և դրանք տուփի մեջ էր դրել:
Մի քանի շաբաթ անց տղայի մայրը պարզապես ցնցված էր, երբ, բացելով պահարանի դուռը, այնտեղ հայտնաբերել էր դարչնագույն օձի հենց նոր ձվից դուրս եկած ձագեր:
Երեխայի ընտանիքը օձերին տարել էր տեղի արգելոց և նրանց հետ վերադարձրել վայրի բնություն:
Դարչնագույն օձը համարվում է աշխարհի երկրորդ ամենաթունավոր օձը թայպանից հետո:
Նրանք հիմնականում տարածված են Ավստրալիայում և բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ են դառնում:

 

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply