71 տարի անց պաշարված Ջերսիի գողացված նացիստական փոստը հանձնվել է հասցեատերերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 8:40

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ջերսիի պաշարման ընթացքում գողացված գերմանական զինվորների՝ Սուրբ ծննդյան առիթով գրված նամակները 71տարի անց հանձնվել են իրենց հասցեատերերին:
5 տարի առաջ նացիստ զինվորների 86 բացիկներ և նամակեր են հայտնաբերվել դաշնամուրի մեջ:
90 նամակներից տասը երեքշաբթի ՝ այն նույն օրը, որ նամակները պետք է տեղ հասնեին, հանձնվել են իրենց հասցեատերերին:
1941թ.գերմանական բանակի փոստից նամակների կապոցը գողացվել էր անչափահաս տղանների մի խմբի կողմից ՝ Չաննել կղզի ներխուժելուց 18 ամիս առաջ:
Նամակների կապոցը դաշնամուրի մեջ թաքցված էր մնացել մինչև 2007թ: Այն Ջերսիի արխիվին հանձնել էր մի տղամարդ, որի անունը հայտնի չէ:
Deutsche Post-ից Ֆելիքս Բլեխը նշել է, որ հասցեատերերին գտնելը շատ դժվար էր, քանի որ նրանցից ոմանք այլևս նույն հասցեում չէին ապրում, մի մասը կենդանի չէր, իսկ մյուսների հասցեները այնպիսի վայերերում էին նշված, որ դրանք այլևս ժամանակակից Գերմանիայի մաս չեն կազմում:
Այն ժամանակաշրջանում, երբ տեղի ունեցավ գողությունը, կղզեցիները հետապնդվում էին կառավարության հասցեին վիրավորանքներ հասցնելու և մի փոքր ընդդիմանալու համար:

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply