Իտալիայի ոստիկանությունը «ընտանիքի բարեկամ» ներկայացող տղամարդու ճամպրուկում հայտնաբերել է հինգ տարեկան աֆղանացի երեխայի, որին տանում էին Գերմանիա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2012 23:41

Վենետիկում լաստանավից իջնող տղամարդու ճամպրուկում հայտնաբերել են հինգ տարեկան աֆղանացի տղայի:
35 տարեկան աֆղանացի Ալի Շաքերը իտալական ոստիկանությանը հայտնել է, որ ինքը տղայի ընտանիքի բարեկամն է և հանուն երեխայի ծնողների նրան տանում է Գերմանիա, որպեսզի տղան տեսնի իր բարեկամներին:
Անձը հաստատող փաստաթուղթ չունեցող երեխան՝ Ասսիմը, կենտրոնական Աֆղանստանի հազարա էթնիկ ցեղի ներկայացուցիչ է: Նրա ուղևորությունը հնարավոր է, որ տևել է մոտավորապես երեք ամիս:
Տղան բժշկական հետազոտություն անցնելուց հետո գտնվում Վենետիտկի հասարակական կազմակերպություններից մեկի հոգացության ներքո:
Իտալիայի դատական մարմինները փորձում են կապվել երեխայի ծնողների հետ Շաքերի տեղեկությունների իսկությունը պարզելու համար:
Թարգմանչի միջոցով ոստիկանությունը հաղորդակցվել է Ասսիմի հետ, որը նրանց ասել է, որ ցանկանում է տեսնել իր հայրիկին և գնալ Գերմանիա:
Ալի Շաքերը ներկայումս տնային կալանքի տակ է գտնվում առանց անձը հաստատող փաստաթղթի արտագաղթին նպաստելու համար:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply