Խուճապ. ասում են` երկրաշարժը կրկնվելու է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 18, 2009 14:54

Երևանում և Աբովյանում խուճապ է, որ երկրաշարժը կրկնվելու է մինչև ժամը 15:00-ը:

Այսօր 12:34 Հայաստանում գրանցվել է 5 բալ երկրաշարժ. Էպիկենտրոնը Կոտայքի մարզի Գառնի գյուղից 10 կմ հյուսիս է: Մայրաքաղաքում ուժգնությունը եղել է 3-4 բալ:

erkrasharj1Հանրապետության հրապարակում գտնվող Էրեբունի Պլազա հյուրանոցի բիզնես կենտրոնում սեմինարի մասնակիցներին շենքից դուրս են հանել ու զգուշացրել, որ մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում ստորգետնյա ցնցումը կարող է կրկնվել. «Անկախ»-ին այս մասին հայտնեց սեմինարի մասնակից Ինգան:

Մինչդեռ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանն ասում է, որ նման կանխատեսումներ չկան և կրկնվելու մասին պտտվող լուրերը ճիշտ չեն: Նա ասաց, որ բազմաթիվ զանգեր են ստանում՝ հարցերով, թե արդյոք կրկնվելու է երկրաշարժը:

Դիտվել է 1685 անգամ:
Print Friendly

Leave a Reply