Իսրայելը Արևմտյան Ափում թույլատրում է կառուցել նոր քաղաք
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 20, 2012 20:01
Իսրայելը ընդունել է Արևելյան Ափի հարավային շրջանում 500 տների կառուցման ծրագիրը, որը նոր բնակավայրային քաղաք կառուցելու առաջին քայլն է:
՛՛Տարիներ անց մենք ուրախ ենք հայտնելու, որ Իսրայելի կառավարությունը որոշել է Գուշ Էտզիոնում կառուցել քաղաք՛՛,-ասել է Գուշ Էտզիոն նահանգի խորհրդի ղեկավար Դավիդ Պերելը:
Պերելը ասել է, որ խորհուրդը 2000թ-ին ներկայացրել էր 6,000 տների կառուցման առաջարկ, սակայն մինչ այժմ այն չէր ընդունվել:
՛՛Սա ահռելի ձեռքբերում է՛՛,-ասել է նա:






Facebook
Tweet This
Email This Post
