Ամերիկացիները կարող են կորցնել ռուս երեխա որդեգրելու իրավունքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2012 19:52

Չորեքշաբթի Ռուսաստանի խորհրդարանը անցկացրել է ամերիկացիներին ռուս երեխաներ որդեգրելու արգելքի մասին օրինագիծը:
Սակայն ըստ որոշ ռուս պաշտոնյաների առաջարկը չափազանց խիստ է: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը և կրթության նախարար Լիվանովը դեմ են արտահայտվել օրենքի ընդունմանը: Դաշնության Խորհրդի նախագահը ասել է, որ Պետական Դումայի անդամները թույլ են տվել իրենց զգացումներին հաղթահարել բանականությանը:
Պուտինը, ով ունի վետոյի իրավունք, հարցի կապակցությամբ չի արել հանրային մեկնաբանություն:
Օրենք դառնալու համար առաջարկը Պետական Դումայում պետք է անցնի երրորդ ընթերցումը: Դրանից հետո այն կուղարկվի վերին պալատ և այնուհետև նախագահին:

Դիտվել է 1130 անգամ:
Print Friendly

Leave a Reply