Ձյան մաքրման աշխատանքներին զուգահեռ հեռացվում են տանիքների ձյունն ու սառցաբեկորները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2012 19:44

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ փողոցներում ու մայթերում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ , ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, իրականացվում է նաև մայրաքաղաքի բազմաբնակարան , ինչպես նաև հասարակական նշանակության շենքերի ու շինությունների տանիքներից ձյան և կախված սառցաբեկորների հեռացման գործընթացը: Խնդիրը անցորդների անվտանգ անցուդարձի ապահովումն է, քանի որ ինչպես գոյացած սառույցը, այնպես էլ կտուրների եզրին կուտակված ձյունը, ցած թափվելով, կարող են պոտենցիալ վտանգ սպառնալ մարդկանց կյանքի և առողջության համար: Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում է ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունը, համատիրությունների աշխատակիցները, ճանապարհային ոստիկանությունը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները: Բոլոր դեպքերում քաղաքացիների խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշավորություն և հնարավորին խուսափել շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ անցուդարձ կատարելուց:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
Հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply