Մարդիկ սկսել են կրկնակի շատ ուտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 24, 2010 14:37

Ամերիկացի հետազոտողները հայտնաբերել են,որ անցած հազարամյակի ընթացքում մարդիկ սկսել են գրեթե կրկնակի շատ ուտել իրենց նախնիներից: Նրանք համեմատել են Նոր Կտակարանի Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիք» սյուժեն պատկերող 52 նկարներ, որոնք տարբեր ժամանակներում արվել են մեր թվականության 1000-ից մինչեւ 2000 թվականներին:

Գիտնականները զուգադրել են ափսեների չափն ու կերակրի բաժինների ծավալը, որը Քրիստոսի վերջին ընթրիքի ժամանակ ճաշակում Էին առաքյալ աշակերտները, իսկ որպես անփոփոխ ցուցանիշ վերցրել են նրանց գլուխների չափը: Համակարգչի օգնությամբ հետազոտողները հանգել են միանշանակ եզրակացության. ժամանակակից մարդիկ իրենց նախնիներից անհամեմատ շատ են ուտում, եւ գործածվող սննդի ծավալը դարից դար մշտապես մեծանում Է:

Այսպիսով, ինչպես նշում Է ԱՄՆի Քոռնելի համալսարանի գիտնական Բրայան Ուենսիկը, չափից ավելի շատ ուտելու մոլության և, որպես հետեւանք, ճարպակալման համար, որը դարձել Է վերջին տասնամյակների հիվանդությունը, մեր ժամանակակիցներն իրավունք ունեն մեղադրելու ոչ միայն իրենց, այլեւ իրենց նախահայրերին:

«Մենք կարծում ենք, որ ավելի շատ սկսել են ուտել միայն վերջին ժամանակներս, սակայն հետազոտությունը ցույց Է տալիս, որ դա վաղեմի ավանդույթ Է, որը բնորոշ Է, առնվազն, վերջին հազարամյակի համար»,- նշել Է Ուենսիկը: Ըստ հետազոտության տվյալների՝ այդ ընթացքում հիմնական կերակրի ծավալը մեծացել Է 69 տոկոսով, ափսեների չափը՝ 66 տոկոսով, իսկ հացի կտորը մեծացել Է գրեթե մեկ քառորդով:

Ամերիկացի հետազոտողները հայտնաբերել են,որ  անցած հազարամյակի ընթացքում մարդիկ սկսել են գրեթե կրկնակի շատ ուտել իրենց նախնիներից:  Նրանք համեմատել են Նոր Կտակարանի Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիք» սյուժեն պատկերող 52 նկարներ, որոնք տարբեր ժամանակներում արվել են մեր թվականության 1000-ից մինչեւ 2000 թվականներին:

Գիտնականները զուգադրել են ափսեների չափն ու կերակրի բաժինների ծավալը, որը Քրիստոսի վերջին ընթրիքի ժամանակ ճաշակում Էին առաքյալ աշակերտները, իսկ որպես անփոփոխ ցուցանիշ վերցրել են նրանց գլուխների չափը: Համակարգչի օգնությամբ հետազոտողները հանգել են միանշանակ եզրակացության. ժամանակակից մարդիկ իրենց նախնիներից անհամեմատ շատ են ուտում, եւ գործածվող սննդի ծավալը դարից դար մշտապես մեծանում Է:

Այսպիսով, ինչպես նշում Է ԱՄՆ-ի Քոռնելի համալսարանի գիտնական Բրայան Ուենսիկը, չափից ավելի շատ ուտելու մոլության և, որպես հետեւանք, ճարպակալման համար, որը դարձել Է վերջին տասնամյակների հիվանդությունը, մեր ժամանակակիցներն իրավունք ունեն մեղադրելու ոչ միայն իրենց, այլեւ իրենց նախահայրերին:

«Մենք կարծում ենք, որ ավելի շատ սկսել են ուտել միայն վերջին ժամանակներս, սակայն հետազոտությունը ցույց Է տալիս, որ դա վաղեմի ավանդույթ Է, որը բնորոշ Է, առնվազն, վերջին հազարամյակի համար»,- նշել Է Ուենսիկը: Ըստ հետազոտության տվյալների՝ այդ ընթացքում հիմնական կերակրի ծավալը մեծացել Է 69 տոկոսով, ափսեների չափը՝ 66 տոկոսով, իսկ հացի կտորը մեծացել Է գրեթե մեկ քառորդով:

Դիտվել է 1770 անգամ:
Print Friendly

Leave a Reply