Նախագահական ընտրություններ Հայաստանում. Հանրային կարծիքի հարցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2012 19:36

Արմնյուզ լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրման ընդգրկուն ծրագիր:

Ծրագիրն իրականացնում են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys /The Gallup Organization-ը, առաջին համապետական ներկայացուցչական հանրային կարծիքի հարցումն անցկացվել է 2012-ի դեկտեմբերի 5-ից 16-ը, արձագանքների մակարդակը կազմել է 65%, սխալման լուսանցքը չի գերազանցում + /- 3,1%, վստահության մակարդակը` 95% է:

Gallup-ի ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկիենեն նշում է, որ հայ ընտրողները բավական մեծ հետաքրքրություն են ցուցաբերում գալիք նախագահական ընտրություններին. նրանց 42%-ն ասել է, որ հաստատ քվեարկելու է, 36%-ը նշել է, որ «հավանաբար կքվեարկի»: Դեկտեմբերի սկզբին հարցված ընտրողների գրեթե կեսը աջակցում էին գործող նախագահի վերընտրվելուն. ընտրողների 49% ասել են, որ քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին (հարցվողներին մի քանի հնարավոր թեկնածուների ցանկ է ներկայացվել):

Ծրագրի արդյունքները ներկայացվեցին հանրությանը դեկտեմբերի 20-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Փառանձեմ Թագուհի» սրահում` համատեղ ասուլիսի ընթացքում:

Ծրագրի արդյունքներին ծանոթանալու համար ներբեռնել հետևյալ ֆայլերը` համապատասխանաբար` հայերեն և անգլերեն լեզուներով:

Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply