Ֆրանսուա Օլանդը ներողություն չի խնդրելու Ալժիրից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2012 17:36

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը երկօրյա այցով գտնվում է Ալժիրում, հայտարարել է, որ Փարիզը ներողություն չի խնդրելու այն շրջանի իր սխալների մասին, երբ Ֆրանսիայի նախկին գաղութը պայքարում էր անկախության համար:
Ինչպես հաղորում է «Anadolu» գործակալությունը`Օլանդը, մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով «Արդյոք վաղը Ալժիրի խորհրդարանում դուք ընդունելու՞ եք գաղութային շրջանում Ալժիրում Ֆրանսիայի կատարած հանցագործությունը» հարցին, Օլանդը պատասխանել է`«Չեմ ընդունելու և ներողություն չեմ խնդրելու, սակայն ասելու եմ ողջ ճշմարտությունը`այնպես, ինչպես որ կա»:
Միևնույն ժամանակ Ալժիրի խորհրդարանի մամլո կենտրոնը հայտնել է, որ Օլանդի ելույթը քննադատական հայտարարություններ չի պարունակելու: Ֆրանսիայի նախագահը արդեն հանդիպել է Ալժիրի նախագահ Աբդուլազիզ Բութեֆլիքի հետ: Երեկ Ալժիրի 14 կուսակցություններ հանդես էին եկել պահանջով, որպեսզի Օլանդը հրապարակավ ներողություն խնդրի իր երկրի իրականացրած հանցագործության համար:

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply