Լատինաամերիկացիները աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են (ֆոտոշարք)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2012 17:34

Թուրքական «Radikal»-ը, վկայակոչելով «Gallup» ընկերության ուսումնասիրության արդյունքները, գրում է, որ այն երկրների տասնյակում, որտեղ բնակվող մարդիկ ամենաերջանիկ են համարվում, յոթ երկիր գտնվում է Լատինական Ամերիկայում:

Ըստ ուսումնասիրության`148 երկրներից մոտ 150 հազար մարդ պատասխանել է «անցած տարի լա՞վ եք հանգստացել, ձեզ հարգանքո՞վ են վերաբերվել, արդյոք շա՞տ եք ժպտացել կամ ծիծաղել, հետաքրքիր ինչ-որ բան արե՞լ եք, երեկ ձեզ լա՞վ եք զգացել» հարցերին: Արդյունքները ցույց են տվել, որ Պանաման և Պարագվայը գլխավորում են ամենաերջանիկ բնակիչներ ունեցող երկրների տասնյակը: Նրանց հետևում են Էլ Սալվադորը, Վենեսուելան, Տրինիդատ և Տոբակոն, Թայլանդը, Գվատեմալան, Ֆիլիպինները, Էկվադորը և Կոստա Ռիկան:

Ուսումասիրությունը բացահայտել է նաև, որ աշխարհի ամենավատատես, հարուստ և կարգապահ մարդիկ ապրում են Սինգապուրում:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply