Պուտինը Դեպարդիեյին առաջարկում է ռուսական անձնագիր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2012 16:41

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հայտնել է, որ պատրաստ է Ֆրանսիացի հայտնի աստղ Ժերար Դեպարդիեին տալ ռուսական անձնագիր: Նա դերասանին անվանել է իր ընկերը:
՛՛Եթե Ժերարը իսկապես ուզում է Ռուսաստանում ստանալ բնակության իրավունք և ռուսական անձնագիր, ապա կարող ենք այս հարցը լուծված համարել՛՛,- ասել է Պուտինը:
Le Monde թերթի ինտերնետային կայքը երեքշաբթի նշել էր որ դերասանը ասել է, թե Պուտինը արդեն ուղարկել է իրեն անձնագիրը: Այս կապակցությամբ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ֆրանս Պրես լրատվական գործակալությանը պատասխանել է, որ ամենայն հավանականությամբ նա կատակ է արել:
Դեպարդիեն կիրակի օրը սպառնացել էր ետ հանձնել իր ֆրանսիական անձնագիրը և ընդունել բելգիական քաղաքացիություն, այսպիսով բողոքելով ֆրանսիական Սոցիալիստների կողմից ընդունած հարկերի մասին նոր օրենքի դեմ:

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply