Սիրիայի փոխնախագահի զարմիկները ձերբակալված են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2012 16:38

Սիրիայի փոխնախագահ Ֆարուք ալ-Շարայի երկու զարմիկները ձերբակալվել են: Համաձայն մոնիտորինգ իրականացնող խմբի նրանց մեղադրում են ժողովրդավարական փոփոխություններին աջակցելու մեջ:
Սիրիայի մարդու իրավունքների դիտորդը հայտնել է, որ պրոֆեսոր Զայդուն Զոհբին և իր եղբայր Սուհաիբը, ովքեր Ֆարուք ալ-Շարայի զարմիկներն են, դեկտեմբերի 15-ին ձերբակալվել են ռազմական հետախուզության անդամների կողմից սրճարանում:
Դիտորդի գրասենյակը պահանջում է բոլոր ՛՛քաղաքացիական և ռազմական բանտարկյալների՛՛ անհապաղ ազատում:
Ձերբակալությունները սկսեցին այն բանից հետո, երբ փոխնախագահը երկուշաբթի հրատարակված մեկնաբանության մեջ նշել էր, որ նախընտրում է արյունահեղության կանխման բանակցային լուծումը՝ տարբերակ, որին դեմ է երկրի նախագահ Բաշար ալ-Ասսադը:
Հայտնի Սուննի պաշտոնյա Շարան նաև Ալ-Ախբար թերթին ասել է, որ քիչ հավանական է, որ իսկական հաղթողը կարող է ի հայտ գալ կոնֆլիկտային իրադրությունից:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply