ԱՄՆ դեսպան. Ադրբեջանի նավթային պաշարները ավարտվում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2012 16:24

Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Կասպյան-եվրոպական ինտեգրման գործարար ակումբի (CEIBC) անդամների հանդիպում`ադրբեջանաամերիկյան տնտեսական հարաբերությունների թեմայով: Այս մասին հաղորդում է “Թուրան” գործակալությունը:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնիգստարը, միջոցառման ժամանակ հանդես գալով, ասել է, որ 1995թ-ից այցելում է Ադրբեջան, և իր հիմնական աշխատանքը կապված է “Հարավային գազային միջանցքի” ծրագրերի հետ: Նա ընդգծել է, որ “Ազերի”-“Չըրագ”-“Գյունեշլի”-ի պաշարները նվազելու են, իսկ էներգետիկ սեկտորի եկամուտները արդեն կրճատվել են:
Անդրադառնալով ոչ նավթային սեկտորին` դեսպանը նշել է, որ մոտակա 10 տարվա ընթացքում Ադրբեջանը պետք է հրաժարվի նավթագազային կախվածությունից: Ըստ նրա`հետագա զարգացման համար անհրաժեշտ է ամուր կրթական սիստեմ և մարդկային ռեսուրսների ընդարձակ բազա: Խոսելով ադրբեջանական շուկայում մրցակցության մասին` դեսպանը նշել է. “Երկրի տնտեսությունը պետք է բաց լինի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մրցակցության արջև”:

Դիտվել է 716 անգամ:
Print Friendly

Leave a Reply