Բաքվում ցույց են տալու աշխարհի վերջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2012 16:21

Ինչպես տեղեկացնում է “Haqqin” թերթը, դեկտեմբերի 21-ին Բաքու քաղաքի պատմական հատվածում` Իչերի-շեհերում, տեղի է ունենալու “Մեկ այլ օր” խորագրով ակցիա: Ակցիայի կազմակերպիչները հանդիսանում են “Իչերի շեհեր” պետական պատմահնաբանական արգելոցի ղեկավարությունը և “Beat Group” ընկերությունը:
Վիդեո-մապպինգ տեխնոլոգիայի օգնությամբ Հնաբանության և Էթնոգրաֆիայի թանգարանի շենքի ճակատային հատվածում ցուցադրվելու են մայաների օրացույցից դեկտեմբերի 21-ի պատմության վերաբերյալ տարբեր փաստեր: Ակցիան սկսվելու է ժամը 21:12-ին:

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply