Առաջիկա օրերը կլինեն անձրևոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2012 16:04

Դեկտեմբերի 21-ին, 25-ին հանրապետության ողջ տարածքում, 22-ին, 24-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, 21-ին և 25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ի գիշերը կնվազի 3-5, 25-ի ցերեկը ևս 1-3 աստիճանով:

Երևանում`

Դեկտեմբերի 21-ին, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 22-ին, 24-ին սպասվում է ամպամածություն, հնարավոր է թույլ տեղումներ, 23-ին` առանց տեղումների եղանակ:

Երևանի դեկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան 14.20C (1916 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -15.40C (1941 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -1.20C

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply