Սումգայիթում տները հեղեղված են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2012 15:50

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի Յաշմա քաղաքամերձ շրջանում ջրի տակ են գտնվում մի շարք տներ և այգու տարածքներ: Այդ մասին տեղեկացնում է “Haqqin” թերթը: Ձյան առատ հալոցքի պատճառով հեղեղված են մի շարք առանձնատներ և հողամասային տարածքներ, մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում:
Դեպքի վայր են եկել ԱԻՆ-ի սումգայիթյան շրջանային կենտրոնի փրկարարները, ինչպես նաև տեղեկացվել են համապատասխան կառույցները: Փրկարար աշխատանքների արդյունքում փրկվել է 3 մարդ:

Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply