Ժողովրդավարության մակարդակով Ադրբեջանը զիջում է նույնիսկ Մոզամբիկին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2012 15:46

“Ժողովրդավարական շարքերի ասոցացիա” կազմակեպությունը, որի գլխավոր կենտրոնը գտնվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, հրապարակել է ամենամյա զեկույցը: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Ազադլըք” թերթը, զեկույցը կազմվել է հետևյալ չափանիշների հիման վրա`քաղաքական իրավունքներ, քաղաքացիական ազատություններ, ԶԼՄ-ների ազատություն, օրենքի գերակայություն, կաշառակերություն:
Կազմակերպությունը վերլուծել է 150 երկրի ժողովրդավարության վիճակը: Ցուցակը ղեկավարում է Ֆինլանդիան: Ժողովրդավարության մակարդակով Ադրբեջանը գտնվում է 129-րդ տեղում, ԶԼՄ-ների ազատությամբ`128, կաշառակերության դեմ պայքարի ցուցանիշով`114-րդ տեղում:
Հարկ է նշել, որ համաձայն զեկույցի`Ադրբեջանից առաջ են անցնում ոչ միայն Հարավային Կովկասի մյուս պետությունները, այլ նաև մի շարք երկրներ Աֆրիկայից, օրինակ`Գանան, Մալին, Սենեգալը, Մոզամբիկը և այլք:

Դիտվել է 752 անգամ:
Print Friendly

Leave a Reply