Թուրքական սերիալում փոփոխությունն են տեղի ունեցել Էրդողանի քննադատությունից հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2012 15:31

Վերջերս Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես էր եկել ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս աննախադեպ հաջողություն գրանցած «Muhteşem yüzyıl» սերիալի քննադատությամբ: Վարչապետը նշել էր, որ սերիալում Օսմանյան կայսրության պատմությունը աղավաղված է, գլխավոր հերոս Սուլթան Սուլեյմանի կերպարը ճիշտ չէ ներկայացված: Այս քննադատությունը մեծ դժգոհություն էր առաջացրել սերիալի երկրպագուների մոտ, մի շարք լրագրողներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև երկրի նախագահ Աբդոլլահ Գյուլը հանդես էին եկել սերիալի պաշտպանությամբ, իսկ ոմանք էլ ընդհակառակը`պաշտպանել էին վարչապետի տեսակետը:

Ահա երեկ եթեր է դուրս սերիալի նոր սերիան, որտեղ Սուլեյմանի կինը`Հյուրեմը, ծնկաչոք նամազ է անում`Ալլայից խնդրելով, որ սուլթանը շուտ լավանա: Սա առաջին դեպքն է սերիալի ամբողջ ընթացքում, երբ Հյուրեմը նամազ է անում, նախկինում այդպիսի տեսարան չի եղել: Իսկ անցած սերիայում էր Հյուրեմը գլխաշորով է հանդես եկել`իսկական մուսուլման կնոջ նման:

Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»-ը`սերիալում տեղի ունեցած այս փոփոխությունները մեծ արձագանք են գտել երկրում` երեկ երեկոյան քննարկման առարկա դառնալով «Twitter»-ում: Կարծիք է առաջացել, որ այս փոփոխությունները, որոնք կրոնական բնույթի են, նպատակ ունեն մեղմելու Էրդողանի զայրույթը: Հաշվի առնելով, որ Էրդողանը ինքն էլ կրոնամետ հայացքների տեր է, հնարավոր է, որ սերիալի անձնակազմը, կկարողանա հասնել իր նպատակին:

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply