Չավեսի երդման արարողությունը հնարավոր է հետաձգվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2012 15:22

2013-ի հունվարի 10-ին նշանակված երդման արարողությունը հնարավոր է հետաձգվի:

“Չի կարելի մի ամբողջ ազգի ցանկությունը կապել մեկ   հատուկ օրվա հետ: Եթե դա չլինի հունվարի 10-ին, միթե՟ նշանակում է, որ 8 մլն մարդու ցանկությունը ոչինչ չարժե”,հայտարարել է  երկրի Ազգային ասամբլեայի խոսնակ Դիոսդատո Կաբելլոն:

Չավեսը  երկրորդ անգամ նախագահի պաշտոնում վերընտրվել էր 2012-ի հոկտեմբերին: Սակայն դեկտեմբերին մեկնել էր Կուբա` հերթական` չորրորդ վիրահատության:

Բժիշկները վստահեցնում են, որ վիրահատությունը լավ է անցել, սակայն հետվիրահատական շրջանում հիվանդի մոտ հայտնաբերվել է  ռեսպիրատորային վարակ: Հիմա Չավեսը կազդուրվում է ու արդեն մասնակցում  երկրի կառավարմանը: Այնուամենայնիվ, կառավարությունը չի կամենում նրան նոր վտանգների ենթարկել ու առաջարկել է որոշ ժամանակով հետաձգել երդման արարողությունը:

Դիտվել է 1355 անգամ:
Print Friendly

Leave a Reply