Ինչ մրցամարտեր են սպասվում ՉԼ մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 20, 2012 15:18

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի  1/8 եզրափակչի վիճակահանությունը: Այս փուլի առաջին խաղերը կկայանան փետրվարի 12-13-ին, իսկ պատասխան հանդիպումները` 19-20-ին:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը» կմրցի Գերմանիայի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Ահա թե ինչ մրցամարտեր են սպասվում.

«Գալաթասարայ» – «Շալկե»

«Սելթիկ» – «Յուվենթուս»

«Արսենալ» – «Բավարիա»

«Շախտյոր» Դոնեցկ – «Բորուսիա» Դորտմունդ

«Միլան» -«Բարսելոնա»

«Ռեալ» – «Մանչեսթեր յունայթեդ»

«Վալենսիա» – ՊՍԺ

«Պորտու» – «Մալագա»

Դիտվել է 673 անգամ:
Print Friendly

Leave a Reply