Վանում բարեկամ երկու ընտանիքների վեճը վերածվել է ողբերգության

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2012 14:48

 Վանի Բաշքալե ավանին կից սահմանային Էրենլեր գյուղում երեկ երեկոյան իրար բարեկամ հանդիսացող երկու ընտանիքների միջև վեճ է ծագել, որը վերածվել է ողբերգության:

Երկու զարմիկների միջև, որոնք հորեղբոր որդիներ են մինչ այս դեպքն էլ անհաշտություն է եղել, որը երեկ գլուխ է բարձրացնել: Զարմիկները գյուղի կենտրոնական մասում վիճել են, այնուհետև սկսել են կռվել: Քարերով, մահակներով վեճին են միացել երկու ընտանիքի մյուս անդամները`էլ ավելի թեժացնելով պայքարը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»–ը`Իրֆան և Յուսուֆ Դելի եղբայրներից մեկը տնից Կալաշնիկով տիպի ինքնաձիգ է վերցրել և կրակ բացել իր զարմիկների վրա: Արդյունքում 3 եղբայր զոհվել են, 1 եղբայրն ու հայրը`վիրավորվել: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը հսկողության տակ է վերցրել գյուղը`ապահովելու համար անվտանգությունը:

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply