Ուշագրավ վիճակահանություն պրոֆեսիոնալ բռնցքամարտում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 24, 2010 14:18

Ծանրքաշային ուկրաինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վիտալի և Վլադիմիր Կլիչկո եղբայրները ցանկանում են ռինգում հանդիպել բրիտանացի, WBA վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Դևիդ Հեյի հետ: Ուշագրավն այն է, որ եղբայրները վիճակահանությամբ են որոշելու, թե ով է իրենցից մրցելու այդ բռնցքամարտիկի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վիտալին: Նա նաև նշել է, որ Հեյը խիստ զայրացրել է իրենց: Նախորդ տարվա ապրիլին Հեյը մամուլի ասուլիսի ժամանակ իրեն անվայել էր պահել: Նա հագից հանել էր բաճկոնը, որի տակից հագած էր եղել մարզաշապիկ: Իսկ վերջինիս վրա իր պատկերն էր: Ընդ որում, նա ձեռքերով բռնել էր Կլիչկո եղբայրների կտրված, արյունոտ գլուխները: Իսկ բռնցքմարտիկի ոտքեր տակ պատկերված էին եղել ուկրաինացի եղբայրների անկենդան մարմինները: Ավելի վաղ, այդ պատկերը տպագրվել էր հանդեսներից մեկում: Դրանից հետո մրցակիցները չեն հանդիպել: Ի դեպ, բրիտանացի բռնցքամարտիկը հայտարարել էր, որ ցանկանում է հաղթել երկու եղբորն էլ և աշխարհի չեմպիոնի տիտղոսներին տիրանալ բոլոր վարկածներով: Մնում է սպասել, որ  ուկրաինացի եղբայրներից մեկը կընդունի մարտահրավերը և հանդիպումը բրիտանացու հետ չի ուշանա:

Դիտվել է 1741 անգամ:
Print Friendly

Leave a Reply