Երևանը` խաղից դուրս

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 20, 2012 14:30

Դեկտեմբերի 21-29-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Այն քաղաքի մարզապալատում կկայանա  շախմատի քաղաքների աշխարհի առաջնությունը:

Նախատեսված էր, որ ստուգատեսին կմասնակցեն 32 երկրների քաղաքների թիմեր: Դրանց թվում պետք է լ իներ Երևանի հավաքականը: Այդ իրավունքին մերոնք արժանացել էին այն բանի համար, որ  Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնը Հայաստանի հավաքականն է: Հրավիրվել էին նաև 4 աշխարհամասերի չեմպիոն երկրների, կազմակերպիչ երկրի, ՖԻԴԵ-ի 25 գոտիների լավագույն թիմերը:

Աակայն Հայաստանի ներկայացուցիչները որոշել են ձեռնպահ մնալ առաջին անգամ կազմակերպվող այս ստուգատեսում ուժերը չափելուց:

Մասնակցելու ցանկություն է հայտնել 24 թիմ: Դրանք տեղաբաշխվել են 6 խմբերում: Պայքարը կշարունակեն  1-2-րդ տեղերը գրավողները և 3-րդ տեղ զբաղեցրած, լավագույն արդյունք ցույց տված 4 թիմերը:

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply