Ինչքանով է մրցանակը պատվավոր Լիոնել Մեսսիի համար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 20, 2012 14:06

Ավանդույթի համաձայն, տարեվերջին տարբեր երկրներում մարզական թեմաներով գրող լրագրողները հարցման  միջոցով որոշում են  իրենց երկրի լավագույն մարզիկներին: Արգենտինայի մարզական լրագրողների ֆեդերացիան այս առումով բացառություն չի կազմել:

Ուշագրավն այն է, որ  Արգենտինայի հավաքականի  և Իսպանիայի առաջնության մասնակից «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, որն իր տպավորիչ և արդյունավետ  խաղով միլիոնավոր մարզասերների է հիացնում, հարցման արդյունքով հայտնվել է սոսկ 3-րդ տեղում: Դժվար է ասել, թե ինքանով է այդ մրցանակը պատվավոր  նրա համար:

Հարձակվողին շրջանցելով առաջին  և երկրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար  բռնցքամարտիկ Սերխիո Մարտինեսը, որը միջին քաշային կարգում  դարձել է WBC վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն և Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում ոսկե մեդալի տիրացած  թհեքվանդոյիստ Սեբաստյան Էդուարդո Կրիսմանիչը:

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply