Պեկինում Լևոն Արոնյանը հանդիպել է Շառլ Ազնավուրին

ՍՊՈՐՏ | | December 20, 2012 13:50

Պեկինում կայացած համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով  շախմատի մրցաշարի ավարտից հետո գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook-ի իր էջում, կիսելով տպավորությունները, հայտնել է նաև աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հետ հանդիպման մասին:

Ահա թե ինչ է գրել նա. «Առաջին օրերը դժվար էին ինձ համար, քանի որ ժամանել էի անմիջապես Լոնդոնից: Ես միանգամից չհարմարվեցի և միշտ քնելու ցանկություն էի ունենում: Սակայն հետո ես լավ մարզավիճակ ձեռք բերեցի եւ հաղթեցի իմ սիրելի ծրագրում՝  կույր շախմատի մրցաշարում: Պեկինում ինձ անակնկալ էր սպասվում: Ինձ շնորհավորեց Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ այցելեմ դեսպանատուն, քանի որ այնտեղ է լինելու Շառլ Ազնավուրը: Ազնավուրը սուրբ է յուրաքանչյուր հայի համար: Նրա հետ հանդիպումը մեծ իրադարձություն էր ինձ համար: Ես ամաչեցի խնդրել նրան միասին լուսանկարվելու համար, սակայն ինչ-որ մեկը լուսանկարեց բոլորիս: Այնպես որ,  ապացույց ունեմ: Ես հիանալի երեկո անցկացրի: Իմ հաջորդ քայլը Ֆիլիպիններում Նոր տարին դիմավորելն է: Բոլորին ուրախ նոր տարի և Ամանոր եմ մաղթում»:

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply