Կայացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից կոլեգիայի անդրանիկ նիստը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 20, 2012 13:36

Կայացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից կոլեգիայի անդրանիկ նիստը, որի անդամների քննարկմանն էր ներկայացված ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ինչպես նաև հաշմանդամային սպորտի զարգացման 2013-2017թթ ծրագրերը:

Նիստը նախագահում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը նախ շնորհավորեց բոլոր ներկաներին կոլեգիայի առաջին նիստի մեկնարկի կապակցությամբ և խնդրեց բոլոր ներկաներին ակտիվ մասնակցել ներկայացված ծրագրերի քննարկմանը:

Երկու ծրագրերն էլ ներկաներին ներկայացրեց նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության վարչության պետ Եղիշ Դավթյանը: Նա տեղեկացրեց, որ ծրագրերի ստեղծմանը մասնակցել են նախարարության գրեթե բոլոր բաժինները և ստեղծված հատուկ հանձնաժողովները, ինչպես նաև ակտիվորեն համագործակցել են բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Ծրագրի ստեղծման ընթանքում հաշվի են առնվել գործընկեր գերատեսչություններից ստացված գրեթե բոլոր առաջարկությունները:

Բուռն քննարկումներից հետո որոշվեց, երկու ծրագրերը ՀՀ կառավարություն ներկայացնել մեկ ծրագրի տեսքով, որտեղ ավելի մանրամասն նախանշված կլինեն վերհանված խնդիրների լուծման օրենսդրական ուղիները և աշխատանքների իրականացման հստակ ժամանակացույցը:

Դիտվել է 646 անգամ:
Print Friendly

Leave a Reply