Հայաստանի պատանի ձյուդոյիստներից ոչ մեկը չհաղթեց եզրափակչում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 24, 2010 14:09

Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած ձյուդոյի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են  երեք արծաթե մեդալի:

Հովհաննես Ալեքսանյանը (50 կգ ), Արմեն Եղիազարյանը (60 կգ) և Արտավազդ Հովսեփյանը (66 կգ), վերելքով անցկացնելով հանդիպումները, հասել են մինչև եզրափակիչ,  սակայն, տանուլ տալով վճռական գոտեմարտերը, նրանք բոլորն էլ բավարարվել են արծաթե պարգևներով: Աղջիկների պայքարում մեդալակիր դառնալուն մոտ է եղել  Ռոզա Խաչատրյանը (52 կգ), բայց նա էլ անհաջողության է մատնվել 3-րդ տեղի համար գոտեմարտում և ճանաչվել է 5-րդը:

Դիտվել է 2182 անգամ:
Print Friendly

Leave a Reply