Բակո Սահակյանը ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 20, 2012 12:22

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.

«Ազգային անվտանգության ծառայության
հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,

Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Այս օրը եւս մեկ առիթ է արժեւորելու ԼՂՀ ազգային անվտանգության մարմինների աշխատանքը, որը չափազանց կարեւոր է մեր հանրապետության նորմալ կենսագործունեության, հասարակական եւ պետական անվտանգության ապահովման, ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից: Եվս մեկ առիթ է երախտիքի խոսքեր հղելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա բարեխիղճ ու հետեւողական աշխատանքով մեծապես նպաստում են մեր ազատ ու անկախ պետականության ամրապնդման գործին:
Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցները քաջ գիտակցում են իրենց առջեւ դրված խնդիրների ողջ լրջությունը եւ այսուհետ էլ կանեն հնարավորը դրանք հաջողությամբ լուծելու համար:
Իշխանությունները կշարունակեն ըստ ամենայնի աջակցել կառույցի աշխատանքի արդյունավետության բարձրացման, ձեր աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման գործընթացին:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքում»:

Դիտվել է 877 անգամ:
Print Friendly

Leave a Reply