ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2012 12:09

Դեկտեմբերի 19-ին, ժամը 22.00-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները  օդանավակայանում  հայտնաբերել և բերման են ենթարկել 1979 թ. ծնված Մհեր Խ.-ին, որը հունիսի 7-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Շպակովսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 115 հոդվածի 1-ին մասի`  դիտավորությամբ առողջությանը թեթև վնասվածք հասցնելու  մեղադրանքով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:


Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply