Փրկարարները ձյան մեջ արգելափակված 48 մեքենա են դուրս բերել երթևեկելի գոտի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2012 11:44

Նույն օրը, ժամը 13.19-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտ  մեքենաներ են դուրս եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ:

Դեպքի վայր մեկնած փրկարարները երթևեկելի մաս են դուրս բերել «Օպել» մակնիշի 15 RR 515 պ/հ (վարորդ` Խ. Անտոնյան), «Ֆոլքսվագեն» մակնիշի 32 LL 228 պ/հ (վարորդ` Վ. Գալստյան), «Ֆոլքսվագեն» մակնիշի 32 ՍL 267 պ/հ (վարորդ` Ա. Քեշողլյան) և «ՈւԱԶ» մակնիշի 15 ԼԼ 554 պ/հ (վարորդ` Ա. Թորոսյան) ավտոմեքենաները:

Նույն օրը, տարբեր ժամանակահատվածներում ահազանգեր է ստացվել, որ Ապարան – Սպիտակ ավտոճա­նա­պարհին (Միրաք և Ռյա Թազա գյուղերի հատված) բեռնատար ավտոմեքենաներ են դուրս եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած փրկարարները երթևեկելի մաս են դուրս բերել 15 բեռնատար ավտոմեքենա և ավտոճանապարհը դարձել երթևեկելի:

Նույն օրը, ժամը 19.57 ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ – Ջերմուկ ավտոճա­նա­պարհին բեռնատար ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները երթևեկելի մաս են դուրս բերել «Վոլվո» մակնիշի 467 ԼՍ 68 պ/հ բեռնատար ավտոմեքենան:

Նույն օրը, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի մոտ ավտոմեքենաներ են դուրս եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ալագյազ, Ծաղկահովիտ, Ծիլքար, Ջամշլու և Ռյա Թազա գյուղերի հատվածներից փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել 27 ավտոմեքենա:

Դեկտեմբերի 20-ին, ժամը 02.22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի առողջարանի մոտ ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ:

Դեպքի վայր մեկնած փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «Օպել»  մակնիշի ավտոմեքենա (վարորդ` Շիրինյան):

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ վերոնշյալ  պատահարներից տուժածներ չկան:

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply