Խոակին Բոգոսյանը կհեռանա արգենտինական ակումբից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 24, 2010 13:49

Ուրուգվայի քաղաքացիություն ունեցող  Խոակին Բոգոսյանը հունիսին կհեռանա արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզ» ֆուտբոլային ակումբից: Բանն այն է, որ լրանում է նրա կնքած աշխատանքային պայմանագրի ժամկետն այդ ակումբի ղեկավարության հետ: Ակումբը նրա տրանսֆերը գնել չի կարող: Այդ է պատճառը, որ հարձակվողը ցանկանում է տեղափոխվել եվրոպական որևէ թիմ: Հայ ֆուտբոլիստին ցանկանում են գնել իտալական երկու ակումբների` «Սամպդորիայի», «Ռոմայի», նաև Մոսկվայի «Լոկոմոտիվի» ներկայացուցիչները: Բոգոսյանը սպասում է, որ իր համար ձեռնտու տարբերակ ընտրի: Ինչ վերաբերում է նրա ֆուտբոլի Հայաստանի հավաքականում խաղալուն, ապա առայժմ միայն բանակցություններ են ընթանում: Թերևս, ամեն բան հստակեցվի  հունիսի սկզբին, երբ հայտնի կդառնա Ուրուգվայի հավաքականի վերջնական կազմը: Ինչպես հայտնի է, այդ երկրի ընտրանին մասնակցելու է Հարավաֆրիկյան Հանրապետությունում ամռանը կայանալիք ֆուտբոլի  աշխարհի  առաջնությանը: Բոգոսյանը համարվում է ֆուտբոլի Ուրուգվայի հավաքականի թեկնածու:

Դիտվել է 3836 անգամ:
Print Friendly

Leave a Reply