ՃՏՊ Իսակովի պողոտայում, 2 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2012 11:36

Դեկտեմբերի 20-ին, ժամը 00.54-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 26 ՍՕ 131 պ/հ ավտոմեքենան բախվել է ծառին և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի բալոնից արտահոսքը:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` 1979թ. ծնված Ա. Գևորգյանը, 1989 թ. ծնված Ռ. Ավետիսյանը և 1998 թ. ծնված Մ. Ավետիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Երևան» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:

Բժիշկների կողմից Ա.Գևորգյանի և Ռ.Ավետիսյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Մ. Ավետիսյանինը` ծանր:

Դիտվել է 742 անգամ:
Print Friendly

Leave a Reply