Հրդեհ ավտոլվացման կետում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2012 11:30

Դեկտեմբերի 19-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձորի Դիմաց թաղամասում` ավտոլվացման կետում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.52-ին, մարվել՝ 09.13-ին:

Այրվել են «Նվեր Խաչատրյան» Ա/Ձ-ին պատկանող ավտոլավացման կետի կախովի առաստաղը` 84 քմ և հանգստի սենյակի գույքը` ամբող­ջու­թյա­մբ:

 

 

Դիտվել է 676 անգամ:
Print Friendly

Leave a Reply