Քաղցկեղից մահացող տղան հրաժեշտի հիթ է գրել(տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2012 10:51

Անբուժելի հիվանդ 17-ամյա տղան  տեսաուղերձ է նկարահանել իր ընկերների համար ու ակնթարթորեն YouTube-ի աստղ դարձել:

Մինեսոթա  նահանգի  Լեյքլենդ քաղաքից 17-ամյա Զակ Սոբիչը ծանր հիվանդ է. նա տառապում է քաղցկեղով: Տղան որոշել է իր մտերիմներին հրաժեշտ տալ երաժշտական ուղերձով:

Հայրը պատմել է, որ  2009-ին տղան իր հետ կիսվել է, որ  երկար ժամանակ է, ինչ ազդրում ցավ է զգում: Հետազոտությամբ պարզվեց, որ տղան ոսկրային սարկոմա ունի (ոսկրի չարորակ գոյացություն):

“Նա երբեք չի բողոքել առողջությունից, ակտիվ կյանք է վարել: Մեր միակ հույսը   արագ բուժումն էր”:

2 տարում  Զակը տասնյակ վիրահատությունների է ենթարկվել, որոնք, ցավոք, ոչ մի արդյունք չեն տվել.դեռահասի առողջությունն օրեցօր վատանում էր:

“Երբ հասկացա, որ բժիշկներն ինձ չեն կարողանում օգնել, իմ մեջ միտք ծագեց, որ ամեն օրը կարող է վերջինը լինել:  Ու որոշեցի այլևս ժամանակ չկորցնել և վերադարձա իմ սիրած գործին”,-պատմում է Զակը:

Նա  մանուկ հասակից բոլորին զարմացրել էր իր ընդունակություններով.  սովորել էր նվագել զանազան երաժշտական գործիքների վրա` կիթառին հատուկ ուշադրություն հատկացնելով:

“2012-ին բժիշկներն ինձ փաստի առաջ կանգնեցրին. մնացել է ապրելու 3 ամիս: Հենց այդ պահին ոգեշնչվեցի ու որոշեցի ակտիվ գործողություններ կատարել”:

Նա ասում է, որ իրեն մուսան է այցելել: Ակորդներ ընտրելով, նա շատ հուզիչ տեքստ գրեց  իր կյանքի երջանիկ պահերի մասին: Երաժշտական ստուդիաներից մեկի տիրոջ հետ պայմանավորվելով, ձայնագրեց “Ամպեր” կոմպոզիցիան:

“Մենք որոշեցինք տեսանյութ պատրաստել ու տեղադրեցինք YouTube-ում ու շատ զարմացանք, երբ տեսանյութը հազար դիտումն  ունեցավ մի քանի ժամում: Կայքի այցելուներն իսկույն առաջարկեցին օգնել”,-պատմում է Զակի քույրը:

Ինքը` Սոբիչն, ասում է, որ շատ երջանիկ է, քանի որ իրենից հետո հետք է թողնում: Դա իրեն օգնեց հաշտվելու այն մտքի հետ, որ մնացել է շատ քիչ:

Դիտվել է 1663 անգամ:
Print Friendly

Leave a Reply