Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2012 11:06

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 10.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն էլ  վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով`  տեղեկացնելով, որ  ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում,  Ալավերդիում, Աշտարակում, Ապարանում, Թալինում, ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների` սահելու դեմ շղթաների կիրառման դեպքում և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Դիտվել է 710 անգամ:
Print Friendly

Leave a Reply