Իսպանիայում ցույցի է ելել ինտելիգենցիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2012 10:13

Մադրիդի  ու մյուս խոշոր քաղաքների փողոցներ են ելել գիտնականներ, բժիշկներ`  բողոքելով կառավարության տնտեսական քաղաքականության դեմ:

Նրանք հարյուրավոր փուչիկներ են երկինք  բաց թողել: Ցուցարարների խոսքով, դա արտագաղթողների թվի շարունակական աճի խորհրդանիշ է. աշխատանքի որոնումների ետևից երկրից հեռանում  են կիրթ ու ուսյալ մարդիկ:

Իսպանիայի իշխանությունները վերջին 45 տարում կրճատել են գիտական ոլորտի հատկացումները գրեթե 50%-ով: Բուժհիմնարկներում նույնպես միջոցների սղություն է: Գիտնականների խոսքով, նման տնտեսությունը վտանգի տակ է դնում երկրի զարգացումը:

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply