20-ամյա ամերիկուհին “Միսս Տիեզերք “ է հռչակվել(լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2012 10:04

Օլիվիա Կուլպոն դարձել է 89 մասնակիցներից լավագույնը ու արժանացել “Միսս Տիեզերք” տիտղոսին:

Թավջութակահարուհի ու քաղցկեղի դեմ պայքարի ակտիվիստ, 20-ամյա Կուլպոն մրցույթի ողջ պատմության մեջ ԱՄՆ-ից  8-րդ տիտղոսակիրն է:

Նրա մրցանակը մարգարիտներով ու ադամանդակուռ թագն է, որի արժեքը 270 հազար դոլար է: Բացի այդ, նա դրամաշնորհ կստանա Նյու Յորքի կինոյի ու հեռուստատեսության դպրոցում սովորելու համար:

Երկրորդ տեղում ֆիլիպինցի Ջանին Տուգոնոնն է, երրորդում` վենեսուելացի Իրեն Սոֆիա Էսսեր Կինտերոն:

 

Դիտվել է 1490 անգամ:
Print Friendly

Leave a Reply