Գվատեմալայում “աշխարհի վերջի”նախապատրաստություններ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2012 9:46

Գվատեմալայում աշխարհի վերջը դիմավորելու համար  քրմերը սկսել են մայաների սրբազան վայրերի մաքրման աշխատանքները:

Մայաները ենթադրում էին, որ այդ օրն է ավարտվում Արեգակի հինգերորդ դարաշրջանի հաշվարկը: Այդ տարեթվով`  դեկտեմբերի 21-ով է ավարտվում նրանց օրացույցը: Այդ հանգամանքն է , որ հոռետեսներին առիթ է տվել կարծելու, որ հին ցեղերը նման կերպ կանխագուշակել են աշխարհի վերջը:

Սակայն, գիտնականների մեծամասնությունը վստահեցնում է, որ մայաների օրացույցում դրա մասին խոսք չի եղել: Ինչպես հայտնել է մայաների հին ժողովուրդների իշխանությունների մեծ խորհրդի քարտուղար Ալբերտո Մարոկկինան, այդ օրը մայաների մշակույթի նոր արևածագ է լինելու:

Քրմերը կոչ են անում այդ օրը մեդիտացիա անել խաղաղության ու մարդկության գիտակցության փոփոխման համար:

Գվատեմալայում դարաջրջանների հերթափոխին առնվազն 200 հազար զբոսաշրջիկ են սպասում: Գլխավոր միջոցառումները տեղի են ունենալու Տիկալ ազգային պարկում` երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինիի  ու օտարերկրյա բազմաթիվ պատվիրակությունների ներկայությամբ:

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply