Քրեական անցուդարձը Հայաստանում՝ անցած յոթ օրերին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 24, 2010 12:45

Անցած մեկ շաբաթվա ընթացքում՝ մարտի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում,  հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի մեկ դեպք, որը բացահայտվել է. այս մասին հայտնում է ոստիկանության կայքէջը:

Նույն ժամանակահատվածում արձանագրված ավազակային հարձակման 3 դեպքից բացահայտվել է 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու 41 դեպքից` 36-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը: Արձանագրված խուլիգանության 6 և խարդախության 66 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 64 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 9, գողության` 11 և ավազակային հարձակման 2 դեպք:

Արձանագրվել է նաև հրդեհի բռնկման 1 և թունավորման 3 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 45-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 3612 անգամ:
Print Friendly

Leave a Reply