«Մի խոչընդոտեք, որ Թուրքիան առերեսվի իր պատմության հետ». Թուրք մտավորականներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 19, 2012 21:49

Դանիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի բացումից հետո թուրքական կառավարությունը դիմել էր դանիական կողմին պատասխան ցուցահանդես կազմակերպելու համար: Դանիան էլ տվել էր նման ցուցահանդես բացելու հնարավորությունը:

Ահա թուրքական «Sesonline» կայքը գրում է, որ մի խումբ թուրք մտավորականներ «Մի խոչընդոտեք, որ Թուրքիան առերեսվի իր պատմության հետ և ժողովրդավար դառնա» վերնագրով բողոք են հղել դանիական կառավարությանը:

Բողոքի մեջ մասնավորապես ասվում է. «Մեզ վշտացրել է, որ դանիական կառավարությունը հնարավոր է համարել թուրքական կառավարության`պատասխան ցուցահանդեսով հանդես գալու մտադրությունը: 1915 թվականի վերաբերյալ երկու տարբեր կարծիքի կամ երկու տարբեր թեզի գոյությունը ճիշտ չէ: 1915 թվականին մոտ մեկ միլիոն հայ, որոնք օսմանյան պետության քաղաքացիներ էին, աքսորվել են իրենց բնակավայրերից և գիտակցված քաղաքականության միջոցով`վերացվել: Այսօր Թուրքիայի կառավարությունը այդ պատմական ճշմարտությունը ժխտելուց բացի ուրիշ ոչինչ չի անում: Պատության հետ առերեսվելն ու ժողովրդավարական կարգերի հաստատումը առաջնային պայման է»:

 

 

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply