Նոբելյան մրցանակակիր գիտնականի պնդմամբ մարդու կլոնավորումը հնարավոր կդառնա 50 տարվա ընթացքում

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | December 19, 2012 21:09

Նոբելյան մրցանակակիր գիտնականը հայտում է, որ դժբախտ դեպքերի պատճառով իրենց երեխաներին կորցրած ծնողները կկարողանան ստանալ իրենց երեխայի կլոնը առաջիկա 50 տարվա ընթացքում:
Բրիտանացի գիտնական Ջոն Գերդոնը, որի 1950-1960-ականներին իրականացրած գորտերի կլոնավորման փորձերի հիման վրա Էդինբուրգի գիտնականները կարողացան 1996թ. ստանալ Դոլի անունով ոչխարի կլոնը, նշում է, որ կես դարի ընթացքում հնարավոր կլինի նաև մարդու կլոն ստանալ:
Նոբելյան մրցանակակիր կենսաբանը կարծում է, որ մինչ իրենք փորձում են մարդու կլոն ստանալ, որը բազմաթիվ էթիկական խնդիրներ կառաջացնի, մարդիկ շուտով կկարողանան լուծել իրենց մտահոգությունները, եթե տեխնիկան բժշկական առումով օգտակար դառնա:
Միևնույն ժամանակ նա ասում է, որ մինչ այժմ կլոնավորված կենդանիների մեծամասնության էմբրիոնները դեֆորմացված են, և դեռևս կլոնավորման մեթոդներում մեծ բարեփոխումներ պետք է կատարել:
BBC Radio Four-ի The Life Scientific-ին տրված հարցազրույցում գիտնականը ասել է, որ գորտի կլոնավորում կատարելու ժամանակ ինքը կանխագուշակել է, որ կաթնասունների կլոնավորումը տեղի կունենա 50 տարի անց, իսկ այժմ նույն բանը ասում է մարդկանց կլոնավորման վերաբերյալ:
79 տարեկան գիտնականը ավելացրել է, որ կլոնավորել մարդուն նշանակում է ստանալ նրա նույնական երկվորյակը: Բժիշկները այս դեպքում պարզապես պետք է պատճենեն այն, ինչ արդեն ստեղծվել է բնության կողմից: Եվ եթե պարզվի, որ կլոնավորման միջոցով հնարավոր է լուծել մարդկանց որոշակի խնդիրներ՝ թեթևացնել մարդու տառապանքը կամ լավացնել առողջական վիճակը, ապա այս մեթոդը կնդունվի մարդկանց կողմից:

Դիտվել է 3086 անգամ:
Print Friendly

Leave a Reply