Թուրքական մամուլը Ալեն Դելոնի հայաստանյան այցի մասին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 19, 2012 20:55

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը Հայաստան էր ժամանել «Շնորհավոր ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար: Ահա նրա այցին անդրադարձել է նաև թուրքական մամուլը:
Մասնավորապես թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը գրում է.
Աշխարհի ամենահամակրելի դերասաններից մեկը համարվող հանրահայտ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը Հայաստանի մայրաքաղաք Երևանում նշել է, որ քննադատում է Հայոց ցեղասպանությունը:
Կայքը գրում է դերասանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ նախագահը նշել է, որ շատ է հավանում Դելոնի ֆիլմերը, իսկ դերասանն էլ այդ սիրալիր վերաբերմունքին ցեղասպանության մասին խոսելով է պատասխանել: «Հայոց ցեղասպանության նկատմամբ Ֆրանսիայի վերաբերմունքը ավելի քան պարզ է: Մենք դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը»,-նշել է Դելոնը:

Դիտվել է 999 անգամ:
Print Friendly

Leave a Reply